Չորեքշաբթի, 04 Մարտ 2020 08:14

«Ազգային արժեքների պահպանում և տարածում» /դրամաշնորհների տրամադրում/

 Ազգային-պահպանողական արժեքների ամրապնդման և համագործակցային հասարակության ձևավորման մեթոդների մշակմանն ուղղված դրամաշնորհների տրամադրում:

Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունները:

 Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 500.000 դրամից մինչև 1.000.000 դրամ է:

 Առանձին դեպքերում կախված ծրագրի յուրօրինակությունից կտրամադրվեն ավելի մեծ չափաքանակներ:

 Նպատակը

 Այս դրամաշնորհների նպատակն ազգային արժեքների պահպանումն և տարածումն է: Մրցույթն անցկացնելիս հավանություն կտրվեն այն ծրագիր-առաջարկներին, որոնք ուղղված կլինեն պահպանելու և ամրապնդելու հայկական ավանդական արժեքները, լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպես նաև ուղղված կլինեն ապահովելու հայության հետագա հարատևումն այնպես, որ մի կողմից` այն չհանգեցնի առավել հզոր էթնոմշակութային հասարակարգերին ձուլվելուն, մյուս կողմից` հայությունը աննկատելիորեն չվերածվի հանրույթի` իր յուրահատուկ պատմական անցյալով:

 Հետևաբար, այդ խնդիրների գոյությունը պարտադրում է գրավել սեփական ապագան կերտողի կոշտ դիրք և ունենալ համաշխարհայնացման գործընթացների սուբյեկտի ինքնագիտակցություն: Դա նշանակում է`

  • հետևողականորեն կառուցել պետական ու հասարակական կյանքի կազմակերպման սեփական տարբերակը` համարձակվելով հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն,
  • գիտակցել, որ սեփական նվաճումները կարող են արժեք ներկայացնել այլոց համար և փոխառվել այլոց կողմից:

Հետևաբար, սեփական ապագան կառուցողի գործունեությունը ենթադրում է նորարարական ոգու անընդհատ ներշնչում ու ամրապնդում, սոցիալական իրողության նոր դրվագների և ապագա կենսակերպի նախատիպերի ստեղծման արժևորում:

 Նման գաղափարի իրականացումը պետք է լինի համազգային խնդիր, այլ ոչ առանձին անհատների ապրելակերպ: Դրա համար պետք է ապահովել ներքին կյանքի կազմակերպման յուրահատուկ ձևեր` հետևյալ անհրաժեշտ առանձնահատկություններով.

  •  նորարության, ստեղծագործության համընդհանուր գերակայություն,
  • կարևորագույն պրոբլեմների լուծման և կառավարման գործընթացներում բարձր արդյունավետությամբ օժտված կոլեկտիվ մտագործունեական միջոցառումների գերակայություն,
  • համակարգային բարեփոխումներ իրականացնող սուբյեկտների քանակական գերհագեցվածության ապահովում:

 Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`

  •  իրատեսական են և ունեն յուրօրինակ մոտեցումներ,
  • կառաջարկեն որոշակի լուծումներ ազգային արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ,
  • կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների շրջանակներում՝ ակտիվացնելով և ամրապնդելով ազգային արժեքների գիտակցումը,
  • ծրագրի վերջում կարձանագրեն չափելի արդյունք:

 Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ներկայացվող ծրագիրն ինչ հիմնախնդրի լուծմանն է ուղղված և ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը: Ծրագրում պետք է ձևակերպված լինի ընդհանուր նպատակը և այն կոնկրետ խնդիրները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել ծրագրի նպատակին: Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքեր են ծրագրի թիրախ խմբերը(շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: Ծրագիրը պետք է ներառի հստակ գործողությունների պլան այն մասին, թե ինչպես են ապահովվելու ակնկալվող դրական արդյունքները: Ցանկալի կլինի, եթե գործողություններում ներգրավվեն նաև շահառուները:

 Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտ, որի ձևը թողնված է ըստ նախընտրության:

 Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

  • ծրագիր-առաջարկ,
  • բյուջե,
  • անհատների և խմբերի համար անձնագրերի պատճենները և կենսագրական տվյալները,
  • ՀԿ-երի դեպքում` կանոնադրության տիտղոսաթերթը, կազմակերպության նպատակներին և խնդիրներին վերաբերող էջերը և վերջին երեք տարում իրականացրած ծրագրերի նկարագիրը:

 Մրցույթն անցկացվում է երկու փուլով`

 առաջին փուլում ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա իրականացվելու է նախնական ընտություն,

երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագիր-առաջարկները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. : Ծրագիր-առաջարկները չպետք է գերազանցեն 10 էջը:

 

 

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Test: Test
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech